Արդեն տևական ժամանակ է, ինչ նաիրիտցների հարցը հանրային քննարկումների օրակարգերում է: Այս խնդրի կապակցությամբ հաջողություններ միանշանակ եղել են, և այսօր արդեն նկատելի են դրանց պտուղները:
Նաիրիտցիների հետ այսօր հադիպում է ունեցել գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը, ով վստահեցրել է, որ վաղվանից սկսվում է աշխատավարձերի վճարման գործընթացը:
Ուրախալի նորությունը է նաիրիտցիների համար, սակայն հասկանալի է, որ սա իրենից շատ բարդ գործընթաց է ներկայացնում, քանի որ պետք է վճարվի բավականին մեծ թվով մարդկանց ու բավականին մեծ գումարներ: Նաիրիտի տնօրենը նշել է, որ կան որոշակի հաշվապահական, տեխնիկական խնդիրներ՝ կապված հաշվարկների հետ, սակայն դրանք չեն կարող խոչընդոտ հանդիսանալ գումարները վճարելու ընթացքին:
Հ.Գ. Կարծում եմ՝ արդեն ակնհայտ է, որ խնդիրը մտել է լուծման փուլ, իսկ ժամանակային առումով մի փոքր տատանումներն ուղղակի տեխնիկական փոքր խոչընդոտներ են: Չմոռանանք, որ խոսքը հայկական ամենախոշոր գործարաններից մեկի մասին է: