Հայաստանում մարդիկ չեն սիրում կուսակցությունները, ոչ թե հայտարարվող ազատատենչ պատճառներով, այլ որովհետև իրենք նույնպես մի կուսակցություն են: Երբեմն երկու-երեք հոգանոց, իսկ ավելի հաճախ մեկ անձից բաղկացած:
Որովհետև մարդկային կոլեկտիվը, ըստ քաղաքական-պրակտիկ նախասիրության, ստեղծվում է, երբ դու որոնում ես, ման ես գալիս և գտնում մոտավորապես քո նման մտածողին՝ համատեղ աշխատանքի համար:

Երբ դու որոշել ես, որ դու ես և վերջ, և քեզ էլ ոչ ոք պետք չի, և քո նմանն էլ չկա, որ հետը գնաս կոմպրոմիսի, կոնսենսուսի և համատեղ աշխատանքի, ապա քեզ մարդկային ավելի մեծ խումբ և հետևաբար գործ պետք չի:

Նորմալ է: Ընդունում եմ և հասկանում: Միայն թե, եթե մինչև վերջ ազնիվ լինենք, ապա դուք չեք սիրում այլ կուսակցությունները, որևովհետև դուք էլ եք կուսակցություն՝ մեկ հոգանոց:ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել