Աաաաա, մեռա:
Ուրեմն հերթական նոր «դերասան-աստղիկն» ա հայտնվել: Անունը ի՞նչ էր... Էմի՞լ... Էլի բնականաբար աղանդավոր: Էլի դե ինտելեկտուալ: Շանթի ինչ-որ ֆելինի-ռեժիսորի ապագա օսկարակիր խորը ինտելեկտուալ սեՅՐալի դերասան, բնականաբար:
Էստեղ ինքը պատմում ա՝ ոնց ա «հավատքի եկել»:
Ասում ա՝ ոտիս տակ վախենալու բշտիկ էր եղել: Ասում ա ուռուցք էր: Մազոլ բառը մոռացել էր երևի: Ջերոմ Քեյ Ջերոմը մի հատ սիրելի մազոլ ուներ, չէ՞: Կըռակհիսուսիանունով
Դիվաբանության սեմինարի ա հաճախել...... լօօօօօլ: Փաստորեն ոտի տակի բշտիկը չար դևն էր:
24 տարեկան ա, ասում ա՝ ջահել օրերիս համ ծխել եմ, համ խմել եմ, համ թմրանյութեր եմ օգտագործել: 24 տարեկանի նախկին ջահել օրերը 16 տարեկանն ա՞, թե՞ 14: Անչափահաս հանցագո՞րծ:
Զորավար Վովա Գասպարյա՛ն, խենթուկ-գժուկ նառկոման դիթեքթիդ: Կարո՞ղ ա հետադարձ թվով բերման ենթարկեք:
Մի խոսքով, էս տղեն երևի «հավատքի գալուց» հետո նավսյակի ոտաբոբիկ ա ման գալիս, որ հանկարծ էլի բշտիկ դուրս չգա, հավատը խարխլվի, ամեն:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/776648.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել