Ի՞նչ ասեմ...
Գետաձի Մանուկը մեռավ գնաց, բայց նրա որդին՝ Թայֆունը, շարունակում է հոր գործը: Ազնվաբար ու անխոնջ կերպով: Ամենայն պատասխանատվությամբ:
Պավիանների առաջնորդը՝ վոժդը, լրիվ իր տեղում է: Թագավորի պես բազմում է իր տարածքում ու կնանոնց հրամայում ոջիլները մաքրել:
Քարայծները քարերի վրա, գորշուկները՝ գորշավուն վանդակներում՝ նեղվածքի մեջ, գայլերն էլ... Վագրը սպիտակ՝ գրեթե ազատության մեջ՝ մանավանդ առյուծների հետ համեմատած:
Իսկ ընդհանուր առմամբ, կենդանաբանական այգին բավականին ցիվիլ տեսքի է բերվել, բայց հաստատ էդ եղած ժայռերի կտորներից էլի տարածք է պետք տրամադրել, որովհետև դեռ շատ կենդանիներ փոքր վանդակներում են:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/776840.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել