ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի առաջին հրապարակային հայտարարությունները և բանակում զինվորների խոսքի ու մտածողության ազատությունների սահմանափակմանն ուղղված քայլերը մտորելու առիթ են տալիս: Կարելի է արդեն ենթադրել, թե այս մարդն ինչպիսի «գողական» և «ԿԳԲ-ական» օրենքներ է սահմանել ԼՂՀ Պաշտպանության բանակում...
Քանի դեռ ուշ չէ, պետք է այս մարդու հետ լուրջ աշխատանքներ տանել, բացատրել, որ ՀՀ բանակում աստիճանաբար գնում են դեպի պրոֆեսիոնալիզմը, քաղաքակիրթ հարաբերությունները, անգամ՝ դեպի ինտելեկտուալիզմը: Մենք բանակն ազատեցինք խմբապետական դրսևորումներից, թերուսներից, գեներալ Սեյրան Սարոյանների նման անգրագետ մարդկանցից: Այս ամենը Սեյրան Օհանյանի ձեռքբերումն էր: Ուրեմն, չէինք ուզենա նորից վերադառնալ բանակի «խմբապետացմանը»: Լավ կլինի՝ որոշ ռեպետիտորներ աշխատեն նրա հետ, նաև պարտադրեն գրքեր կարդալ, մտածել լեզվամթերքի հարստացման մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/672645552839906?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել