«President Wilson» հյուրանոցի ձեղնահարկի բնակիչների հետ համեմատած՝ սովորական համարներում ապրողները թվում են աղքատ: Խոսքը Ժնևյան լճի ափին տեղակայված հյուրանոցի մասին է, որն ունի 180 համար և 48 լյուքս: Սակայն մենք խոսելու ենք շինության վերջին հարկում տեղակայված թանկարժեք հյուրանոցային համարի մասին:
Նախագահական ձեղնահարկը գտնվում է իններորդ հարկում: Մեկ գիշերն այդ համարում արժե 81 000 դոլար, հաղորդում է «Hoteladvisor» բլոգը:
Այսպիսով, «Hotel President Wilson»-ն աշխարհի ամենաթանկ համար ունեցող հյուրանոցն է: Այստեղ G20-ի գագաթնաժողովի ընթացքում 2011 թ. բնակվել է Վլադիմիր Պուտինը, ինչի մասին հյուրանոցի վարչակազմը հպարտորեն նշում է իր կայքում:
Համարում կա 12 ննջարան, 12 լոգասենյակ, «Steinway» ռոյալ, բիլիարդ, անհատական վերելակ, ֆիթնես-սրահ: Բոլոր սենյակները համալրված են «Bang & Olifsen» ֆիրմայի տեխնիկայով: Համարն ունի 16.480 քառ մ: