Ինչպես ասում են՝ ‹‹ուրիշին փոս մի փորիր` ինքդ մեջը կընկնես››: Այսպես եմ որակում այն իրավիճակը, որում հայտնվեց ‹‹սկանդալագործ›› Զարուհի Փոստանջյանը: Բա, արի ու մի ասա, այ ձևական ընդդիմադի՛ր, ուրեմն երբ որ պատգամավոր Ուրիխանյանը բարձրացնում է հարց, թե ո՞ւր են գնացել տասնյակ միլիոնավոր դրամները, որոնք նշված են ծախսային մասի համապատասխան հոդվածում,և այդ խոսքում մեջբերում է անում չփոփոխված ու անբավարար աշխատավարձի և պատգամավորի սենյակում կահույքի բացակայության մասին: Ուստի, կրկնում եմ, հարցադրման իմաստն էր` ուր են գնացել պետական միջոցները: Այդ պահին իրավիճակը փրկելու և հանրության ուշադրությունը շեղելու նպատակով գործին է լծվում, ինչպես ‹‹Արմնյուզի›› Արտակը եթերում ասաց, ‹‹ԱԺ սեքս-խորհրդանիշ›› Զարուհին: Խեղաթյուրելով պատգամավորի խոսքերը, թիրախ դարձնելով ԲՀԿ-ին՝ մի աղաղակ բարձրացրեց՝ ձեռքի հետ նաև հիշելով վատնվող պետական միջոցների հարցը:
Բայց արի ու մի տես, թե ինչ եղավ. քաղաքացիական վերահսկողություն իրականացնող մի նախաձեռնություն հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ Զարուհուն մի քանի հազար դոլար է հատկացվել պարզապես Եվրոպայում մեկ օր ընթրիքի մասնակցելու համար: Բա սա ցինիզմի դրսևորում չէ՞: Ձև տալ, որ մտահոգ ես խեղճ թոշակառուների ու անապահովների անբավարար վիճակներով ու միևնույն ժամանակ պատգամավորի մոտ տասն ամսվա աշխատավարձի գումար ծախսել պետական միջոցներից մի հատ Փարիզ ‹‹թռնել-հաց ուտելու›› վրա, մեղմ ասած, անբարոյականություն է:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի աշխատակից,
պատգամավորի օգնական
Վ. Քոչարյան



