Հայաստանի արդյունաբերության հիմնական` մետաղական արդյունաբերության ճյուղում արտադրության ծավալներն առավելապես աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2015 -ի հունվար-մայիս ամիսներին, 2014-ի նույն ամիսների համեմատ, ալյումինե գլանվածքի արտադրությունն ավելացել է 2,3 անգամ, պղնձի խտանյութինը` 53,6 տոկոսով, պողպատյա խողովակներինը` 24,5 տոկոսով, պողպատի ձուլվածքինը` 10 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղինը` 9,8 տոկոսով, մոլիբդենի բրիկետներինը` 3,3 տոկոսով: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները մնացել են անփոփոխ: 4,8 տոկոսով նվազել են միայն ցինկի խտանյութի, 6 տոկոսով` կոնվերտորային պղնձի և 1,4 տոկոսով մոլիբդենի խտանյութի արտադրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել