Մյուս անգամ աջ ու ձախ մեր բժիշկներին անուն կպցնելուց առաջ մեկ-մեկ էս կարգի դեպքերը հիշեք, օքե՞յ, հայությո՛ւն:
Մեզ պետք են, հա՛, պետք են նոր տեխնիկա, լավ լաբորատորիաներ, սովետական կարծրատիպերից՝ էսինչ-էնինչըվիչներից ու -ըվնաներից զերծ, ժամանակակից մեթոդներ, նվաճումներ ուսումնասիրած բժիշկներ: Հա՛, պետք են: Բայց մեր լավ բժիշկները մեղավոր չեն, որ պետությունը չի ստեղծում էդ պայմանները:
Մեր լավ բժիշկները հաճախ անում են անհնարինն առանց էդ լավ-լավ բաների:
«Ստե բժիշկ չկա»-ն լրիվ «ստե չի դզում» ու «երգիրը երգիր չի»-ին հավասարազոր արտահայտություն է, որ ես ատում եմ:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/776300.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել