Ներկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում լայն տարածում են ստացել աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) մեքենաները: Հիմնական պատճառներից մեկն, իհարկե, դրանց արժեքի ավելի մատչելի լինելն է: Նշված հանգամանքով պայմանավորված՝ աջ ղեկով մեքենաների թիվը կտրուկ ավելացել է: Այս առումով, ստեղծված իրավիճակը բացասական են համարում ոլորտի վրացի մասնագետները: Նրանց կարծիքով՝ աջակողմյան կառավարմամբ մեքենաները նախատեսված չեն Վրաստանում վարելու համար. նախ դժվար է դրանց շահագործումը ճանապարհներին, ապա նաև խոչընդոտներ է ստեղծում ձախ ղեկով մեքենաների վարորդների համար:

Ուստի մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ դիմել են Վրաստանի իշխանություններին՝ տվյալ հարցին լուծում տալու և աջ ղեկով մեքենաների ներմուծումը նվազեցնելու խնդրանքով: 
Պարզվում է, որ Վրաստանում ներկայում ավելի շատ աջակողմյան կառավարմամբ մեքենաներ կան, քան ձախակողմյան: Ավտոներկրողների պնդմամբ՝ վերջին երկու տարվա ընթացքում դրանց ներմուծման ծավալն աճել է 300 %-ով տոկոսով, իսկ տվյալ շրջանում ներմուծվող ավտոմեքենաների 90 %-ն աջակողմյան է:

Հ.Գ. Վրաստանի իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել տվյալ հարցի առնչությամբ, բայց կարծում եմ, ամեն դեպքում, որոշակի սահմանափակումներ կներդրվեն, և աջ ղեկով մեքենաների ներմուծումը կսահմանափակվի կամ հնարավոր է՝ ամբողջությամբ արգելվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել