Խորհրդարանը հազիվ էր ազատվել ՕԵԿ պատգամավորների անիմաստ ու ոչինչ չասող հարցեր-ելույթներից, հիմա էլ ՕԵԿ-ականները պարապ ժամանակն անցկացնում են՝ անձնական օգտագործման լրատվամիջոցներին պտիչկա ապահովող հարցազրույցներ տրամադրելով։
Նշենք, որ ՕԵԿ պատգամավորները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ ՕԵԿ-ի ղեկավարին պատկանող Հ3 հեռուստաընկերությունը սկսեց ուղիղ հեռարձակումը խորհրդարանից:
Իրար հերթ չտալով՝ ՕԵԿ-ականները կարդում են իրենց հրամցված տեքստերը, որոնք հաճախ իրավիճակը զավեշտի են վերածում:
Քիչ առաջ աչքովս ընկավ ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանի անմոռանալի հարցազրույցը: Նման հարցազրույցներ կարդալը, մանավանդ աշխատանքային օրվա ավարտին, լիցքաթափող նշանակություն ունի:
Էս մարդը չի ալարել, երկու ժամ խոսում է մի հիմնախնդրից, որը, ինչպես ինքն է ասում, «մի քանի ժամվա ընթացքում լուծվել է»:
Մի ամբողջ հարցազրույց քաջարի ՕԵԿ-ականը պատմում է, թե ինչ գերմարդկային ճիգերի գնով է Ջրայինի Արամի հետ «մարտնչել», ու խնդիրը… մի քանի ժամվա ընթացում լուծվել է:
Արժե պատգամավորներին մեկ անգամ ևս սևով սպիտակի վրա հիշեցնել՝ ՊԱՐՈՆԱՅՔ, ժողովրդի խնդիրները բարձրացնելը ոչ թե հերոսություն է ու ամեն գնով փիառվելու միջոց, այլ ձեր սուրբ պարտականությունը, ինչի մասին դուք դեռ չգիտեք: