Fact.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առանց համերաշխ վերաբերմունքի և բարեփոխումների նոր փաթեթի Հունաստանը ֆինանսական օգնություն չի ստանա: Հաղորդում է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալությունը:
«Առանց համերաշխ վերաբերմունքի օգնության հնարավորություն չկա, առանց համերաշխության և բարեփոխումների ճանապարհը, որով հիմա մենք շարժվում ենք, հնարավոր չէ»,- հայտարարել է նա:
Մերկելը ասել է.«Մենք պատրաստվում ենք այսօրվա խորհրդում քննարկել՝ դա ինչպես կզարգանա, համենայնդեպս, մենք վերջնական պատկեր չունենք: Բայց ես պետք է ասեմ, որ խոսքը ոչ թե շաբաթների մասին է, այլ մի քանի օրվա: Այսօր մենք կլսենք, թե մեզ ինչ է ուզում ասել Հունաստանի վարչապետը»:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/85649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել