Բոլոր կուսակցություններին մի խորհուրդ կտամ, իսկ այն ընդունել կամ չընդունելն էլ ձեր խնդիրն է:Հարգելինե՛րս, կարծում եմ՝ պետք չէ, որ անգրագետ և թյուր ինֆորմացիայի տիրապետող զոմբիներին թույլ տաք, որ համացանցում պաշտպանեն կուսակցության շահերը կամ ինչ-որ տեղ բանավեճի մեջ մտնեն: Հասկացա՛նք, որ սև PR-ն էլ PR է: Բայց անկեղծ եմ ասում, որ դա ավելի շատ ոչ թե PR է, այլ ծաղրի առարկա: Հասկացա՛նք, որ գոյություն ունի խոսքի ազատություն, մտքերն ազատ արտահայտելու իրավունք: Բայց, երբ իրենք խոսում են քաղաքական կառույցի անունից՝ կրծքանշանը գլխավոր նկարի վրա ի ցույց հանած, կամ հենց քաղաքական կառույցը հիշատակում գրառումների մեջ... հաստա՛տ «հետաքրքիր» բան չի ստացվում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/401213316614698
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել