Աննա Խաչատրյան

Փաստորեն, մերոնք որոշել են մասնակցել ռուսական «Ձայն»-ին:

Մրցույթների մասնակցելն ուղղակի հրաշալի է, իսկ հաղթանակած վերադառնալն՝ ավելի պայծառ: Բայց երբ դու արդեն կայացած արտիստ ես քո երկրում, ու մասնակցածդ մրցույթը նորելուկների համար է, կարող են որոշ խնդիրներ առաջանալ՝ կապված լսարանիդ հետ:

1.Քայլ առա՞ջ, թե՞ հետ

Ցանկացած նոր բան աղբյուր է նոր գիտելիքների համար: Ռուսական նախագծում հանդես գալը միանշանակ իր դրական հետքը կթողնի արտիստների վրա, բայց արդյո՞ք դա իրենց կարիերայում կարելի է համարել քայլ առաջ` չեմ կարծում:

2.Մեկ բեմում` նորելուկների հետ

Այո, ժամանակ առ ժամանակ «Ձայն»-ի բեմ են դուրս գալիս իսկական անհայտ հանճարներ, բայց դա ոչ միշտ է լինում: Ինչպե՞ս իրենց կզգան մեր կարկառուն աստղերը մեկ բեմում անհայտ երգիչների հետ, դժվար է պատկերացնել: Փորձեք Ձեզ դնել նրանց տեղը: Օհ, ո՛չ, ավելի լավ է սառը ցնցուղից խոսել:

Արամ

3.Հերթական քննադատական ալիքը

Ամեն անգամ որևէ մրցույթի մերոնց ուղարկելուց խեղճ աստղերը ենթարկվում են հոգեբանական սթրեսի: Պատկերացրեք՝ ոնց կհոշոտեն նրանց անհաջող ելույթներից հետո:

ՀԳ. Դե, եթե պատրաստ եք այս ամենին, ուրեմն առաջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել