Kmfad7RQdyEAraratnews.am-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող յուրա Մովսիսյանը Sport-Express-ին տված հարցազրույցում նշել է, որ չի մտահոգվում թիմի կազմում նորեկի` հարձակվող Զե Լուիշի ընգրկմամբ: Նրա խոսքերով` ինքը չի վախենում մրցակցությունից, որը բնորոշ է ցանկացած ուժեղ ակումբին:

«Տեսնենք, թե երբ կվերականգնվեմ: Ինձ անհրաժեշտ է  ևս 2-3 շաբաթ առանձին աշխատել, այնուհետև կմիանամ ընդհանուր խմբին: Այն ժամանակ էլ կտեսնենք, թե ինչպես է գործում ոտնաթաթս, կկարողանա՞մ արդյոք խաղալ մրցաշրջանի սկզբից: Այդուհանդերձ, երկու ամիս չեմ մարզվել խաղադաշտում, մարզվել եմ միայն մարզասարքերով…

Ինչ վերաբերում էի Զել Լուիշի տրանսֆերին, ապա դա լավ լուր է: Ոչ միայն ինձ համար, այլ՝ բոլորի: Ցանկացած թիմում պետք է լինի 2-3 լավ հարձակվող: Չէ որ կարող է նորից վնասվածք լինել ինձ մոտ կամ մեկ այլ հարձակվողի մոտ: Մի մոռացեք, որ երբ ես եկա «Սպարտակ»՝ ունեինք 5 հարձակվող: Եվ ոչինչ տեղի չունեցավ, միևնույնն է խաղում էի: Այնպես որ մրցակցությունից չեմ վախենում», – ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել