Ճիշտն ասած՝ 14 տարի առաջ եղբայրս ու ընկերներս իրենց ընկերոջ քրոջ մոտ մեկին հայհոյելու համար սատկացնելուց հետո նույնիսկ ամենավատ երազում չէին կարող տեսնել, որ մոտ ապագայում աղջիկները ոչ միայն մեծ հաճույքով հայհոյանք պարունակող երգեր կտարածեն, այլև իրենք ազատ երևալու համար կսկսեն օգտագործել հայհոյանքներ, միջնամատ տնկել, մասնակցել ու լայքել հայհոյախառն գրառումներն ու մեկնաբանությունները: Երեկվա տեսանյութը նայեք, կողքից ուղղակի զզվելի է, չգիտես ում մեղադրես՝ էդ տղերքի՞ն, որ ամենավերջին հայհոյանքն էին օգտագործում, թե՞ աղջիկներին, որ մի բանով գլուխները չէին ջարդում կամ սաստում: Մի չգրված օրենք կա. այսօր թույլ տվեցիր քեզ մոտ հայհոյել, վաղը պատրաստ եղիր, որ հենց քեզ են հայհոյելու, երբեք մի մտածիր, որ դու բացառություն ես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել