«Անդրադառնալով Բաղրամյան պողոտան բացելուն՝ Պարույր Հայրիկայնը ասել է. « Եթե ցուցարարների ձեռքի մի քանի եվրոպական դրոշ լիներ, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան»։
«ՉԻ» - Փաստորեն Պարույր Հայրիկյանը մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտայում Եվրամիության դրոշ էր բարձրացրել ոչ թե գաղափարական նկատառումներով, այլ զուտ ինքնապաշտպանական նպատակներով որպեսգի իր նկատմամբ ավելի գուսպ լինեն: Բայց (ճակատագրի ինչպիսի հեգնանք) հենց այդ դրոշի պատճառով էլ ցուցարարները նրա նկատմամբ, մեղմ ասած, անզուսպ գտնվեցին: Չնայած՝ սա չի նշանակում, թե պրն Հայրիկյանն իրավացի չէ: Օրինակ՝ «յոդի կլետկան» թեթև մրսածության դեպքում շատ լավ օգնում է, իսկ թոքաբորբի դեպքում անիմաստ է: Այսինքն՝ Եվրամիության դրոշը շարքային ցուցարարներին գուցեև օգներ, բայց փորձը ցույց է տալիս, որ Պարույր Հայրիկյանին նույնիսկ դա չօգնեց:
Իսկ ընդհանրապես՝ եթե դրոշները բարձրացվում են ընդամենը պրոֆիլակտիկ նկատառումներով, մեր դեպքում Ռուսաստանի դրոշից լավը չկա: Այդ դեպքում մեր ինքնիշխան երկրի ոստիկանները երևի ցուցարարներին նույնիսկ մեդալներ կտան ու կտանեն Գառնի-Գեղարդ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։