Այսօր ձեզ կպատմեմ ԱՄՆ–ի Արիզոնա նահանգում գտնվող Estrella բանտի մասին։ Սա Միացյալ Նահանգներում գտնվող միակ բանտն է, որտեղ կին–կալանավորներն աշխատում են միասին, բայց միևնույն ժամանակ միմյանց կապված են լինում երկար շղթայով։ Որպես կանոն, այդ մեթոդը կիրառվում էր միայն տղամարդկանց դեպքում, բայց փաստորեն հերթը կանանց էլ է հասել։

1

2

Այդ տարօրինակ կապանքներն ԱՄՆ–ում առկա էին մինչև 20–րդ դարի առաջին կեսը։ 1955 թ.–ին դրանք վերացվեցին` որպես անմարդկային և ժամանակին անհամապատասխան միջոց։ Սակայն 1995 թ.–ին այն կրկին շրջանառության մեջ դրվեց, բայց այս անգամ միայն տղամարդկանց համար։ Իսկ Estrella բանտում որոշեցին այդ համակարգը կիրառել նաև կանաց վրա, քանզի կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն, և պետք չէ որևէ արտոնություններ տալ նրանց։

4

Գործող կանոնների համաձայն` այդ ծրագիրն իր անվանումն ունի` «Վերջին հնարավորություն» և կարող է ազդել միայն այն կանանց վրա, ովքեր բանտում են հայտնվել ոչ լուրջ հոդվածներով (ոչ սթափ վիճակում մեքենայի վարում, կեղծ ցուցումք տալ, մանր խուլիգանություն և այլ) և ոչ ավել, քան 1 տարի բանտարկության դատապարտվածները։ Կարող է տարօրինակ թվալ, բայց մեկ շղթայով կապված և անվճար հասարակական աշխատանքներ կատարող կին–կալանավորները դրան գնում են կամավոր հիմունքներով։

5

6

Կալանավոր աղջիկներին արգելված է իրենց մոտ ծխախոտ, սուրճ, կետչուպ և հայելի պահել, ինչպես նաև երաժշտություն լսել և հեռուստացույց դիտել (բացառությամբ եղանակի տեսության և համեղ կերակուրներ պատրաստելու հաղորդումների)։ Բուժկետ այցելությունն արժե 10 դոլար, իսկ տեսակցության եկած հարազատների հետ հանդիպումները միմիայն ապակե պատնեշի հետևից են։

Շղթայով կապված անվճար հասարակական աշխատանքներ կատարելու առավելությունն այն է, որ դրանից հետո կանայք հատուկ սերտիֆիկատ են ստանում, որի միջոցով կարող են տեղափոխվել ընդհանուր վրանային ճամբար և պատժի մնացած ժամկետն այնտեղ անցկացնել։

7
Chain Gang համակարգը նախատեսում է մեկ շղթայով կապել առավելագույնը 5 բանտարկյալի և նրանց միջոցով այնպիսի աշխատանքներ կատարել, ինչպիսիք են՝ ճանապարհի երկայնքի աղբի մաքրումը, մոլախոտերի արմատախիլ անելը (տեղի 40-45 աստիճան տապի պայմաններում) և անօթևանների դիակների թաղումը քաղաքային գերեզմանատանը։ 

8910111213141516171819202122

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել