Ռուբեն Հայրապետյանը դաժան ծեծի է ենթարկել «Փյունիկի» բժշկին, կոտրել ծնոտը, դեմքը ջնջխել... Դե ի՞նչ ասես էսքանից հետո: Հանրապետության նախագահն էլ էստեղ չի... Հիմա ի՞նչ մեղայականով պիտի հանդես գա Ռուբեն Հայրապետյանը նախագահի առաջ: ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելը իմաստ չունի արդեն, դառնում ա սիմվոլիկ ու կրկնվող բան...
Բայց մյուս կողմից էլ՝ առջևում ընտրություններ են, Ռուբեն Հայրապետյանը հա՛մ պետք ա գալու Ավանում` քվեներ ապահովելու համար, հա՛մ էլ իրան կրկին ներելը լուրջ հարված ա լինելու նախագահի վարկանիշին:
Այս վերջին արարքը, եթե դատենք քաղաքական տեսանկյունից, թիկունքից հարված էր Սերժ Սարգսյանին, ընդ որում՝ նրա բացակայության ժամանակ... Ոնց մտածում եմ, էս անգամ որոշումը անողոք ա լինելու... Երբ քո բացակակայության ժամանակ են քեզ «պադստավկա» անում, էդ արդեն ուրիշ ձևի ա ջղայնացնում...
Սպասենք զարգացումներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել