Araratnews.am-ը գրում է.
Ոստիկանությունը պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին վստահեցրեց, որ բռնություն չի կիրառվելու Բաղրամյան պողոտան բացելու ժամանակ: Նա հորդորեց չլսել սադրիչներին: Սակայն ցուցարարները չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան:
Հրահանգավորող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն պահանջեց, որ նրանք սպասեն մինչեւ ժամը 21:00-ը՝ պատասխան տալու համար: Սակայն, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շեշտեց, որ ցուցարարներից իրենց պահանջը մեկն է՝ բացել Բաղրամյան պողոտան: Ինչին ի պատասխան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ պատրաստ են բացել Բաղրամյան պողոտան միայն 21:00-ին իրենց պատասխանը ստանալու դեպքում, այլապես շարժվելու են մինչև Բաղրամյան 26՝ Նախագահական նստավայր:
Այժմ ոստիկանական ուժերը տեղափոխում են աղբամանները։