Չգիտեմ ինչու, վերջերս շատ եմ նկատել, որ մեր ազգային արտադրողների դեմ կարծես կոնկրետ նպատակային արշավ սկսված լինի, ոչինչ չեն խնայում վարկաբեկելու, գործարար համբավը փչացնելու համար: Երեկ մի քանի էժանագին լրատվականներով հանդիպեցի այս նյութին: Անկեղծ եմ ասում, եթե «Գրանդ Քենդիի» տնօրինության տեղը լինեի, դատի կտայի զրպարտության, կեղծ ինֆորմաիա տարածելու համար ու մինիմում 10 000 000 դրամ կպահանջեի: Ստորև ներկայացնում եմ պաղպաղակի արտադրության ընթացակարգային գործընթացը: Եթե խավարասերը մեջը լիներ, ապա տաքության և ճնշման պայմաններում նա չէր կարող ամբողջական մնալ՝ կքայքայվեր, կլուծվեր: Ենթադրենք՝ երկրորդ տարբերակ էլ կա, տարայի մեջ հեղուկ զանգվածը լցվելուց հետո է ընկել խավարասերը: Այդ դեպքում էլ նա չէր կարող սուզվել, կմնար հեղուկի վերին մասում և սառելուց հետո տեսանելի կլիներ: Եվ հաջորդը, ենթադրենք, հրաշքով հայտնվել է պաղպաղակի մեջ, ես դեռ կյանքում չեմ տեսել մեկին, ով պաղպաղակը մեծ կտորներով ուտի. գդալով շերտ-շերտ առանձնացնում ենք և չենք ուտում, այլ պահում ենք բերանի մեջ մինչև հալչելը: Մի խոսքով, շատ չխորանամ: Ստորև ներկայացնում եմ ևս մի նկար, որտեղ ակնհայտ հերյուրանք է, չի կարող խաշված և փակված եգիպտացորենի մեջ այսպիսի որդ լինել, 15 րոպե խաշվելուց հետո որդը լրիվ կլուծվեր մասսայի մեջ: Նմանատիպ զրպարտություններ տեսել եմ մեր գարեջրերի դեմ, պահածոներ փակող ֆիրմաների դեմ: Հարգելիներս, չի կարելի, ձեր ինքնահաստատվելու համար մի՛ արեք նման բաներ, այս ընկերությունները մոտ 10 000 աշխատատեղ են բացել, իսկ եթե բացառության կարգով լինում են նման տեխնոլոգիական խոտաններ, դիմեք, և իրենք կփոխեն. ուղղակի մի քիչ մեծահոգաբար մոտեցեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=864705130280508&set=a.386109994806693.95103.100002230866848&type=1&theater&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել