Ժողովուրդ, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչու են ոմանք դեմ Եվրոմիությանը: Օրինակ, մեր հարևան «հետամնաց» Թուրքիան 1960-ականներից է երազում դառնալ Եվրոմիության անդամ: Նույն երազանքն ունի նաև «առաջադեմ» Ռուսաստանը: Որիշ բան, որ երկուսին էլ չեն ընդունում և այս վիճակում չեն ընդունի: Իսկ մենք դեռ դրա մասին անգամ չենք էլ երգում:
Եվրոմիությունը մեզ, բացի օգնություն տրամադրելուց, ի՞նչ վատ բան է արել: Մեր թշնամի Ադրբեջանին 4 մլրդ. դոլարի զենք է ծախել, Նախիջևանը տվե՞լ է Թուրքիան, պարտավորվել է մեզ Սումգայիթում ու Բաքվում պաշտպանել ու չի արե՞լ: Ո՞րն է նման ատելության պատճառը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/767077660057369?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել