Արման Հակոբյանը, ով 2000-2002 թվականներին ծառայել է Մարտունու զորամասերից մեկում, պատմել է բազմաթիվ հետաքրքիր պատմություններ իր ծառայության մասին, որոնք արժանի են լայնորեն տարածվելուն և ճանաչվելուն:
Նրա պատմելով`մի անգամ դիրքերում գիշերվա ուշ ժամին ադրբեջանցիները տևական օրերի դադարից հետո որոշեցին կրկին անհանգստացնել մեր սահմանապահներին: Ուշ գիշերով, երբ շուրջբոլորը գերեզմանային լռություն է, ոչինչ չէր երևում, նրանք անկանոն կրակ բացեցին մեր դիրքապահների ուղղությամբ: Մերոնք, իհարկե, ինչպես վայել է իսկական, քաջ հայ տղամարդուն, չվախեցան, չխառնվեցին իրար և սպասեցին կրակի դադարեցմանը: Որոշ ժամանակ անց հակառակորդը հանգստացավ: Արմանը, որը երկար ծառայության ընթացքում կատարյալ կրակային ունակություններ էր ձեռք բերել, վերցնում է իր սովորական AK տեսակի ինքնաձիգը, նշան է բռնում հեռվում երևող կարմիր լույսի ուղղությամբ և ընդամենը մեկ կրակոցով շարքից հանում է ադրբեջանցիների միակ ռադիոն, որով նրանք միշտ երաժշտություն և լուրեր էին լսում: Ադրբեջանցիները կատաղելով սկսում են հայհոյանքներ թափել կրակողի հասցեին և նորից կրակ են բացում մեր դիրքապահների ուղղությամբ: Այդ ժամանակ մեր կողմում լսվում է հակառակորդի սպաներից մեկի գորգոռոցը, հայհոյանքն ու կրակոցի ձայն: 

Հետագայում մեր սպաներից մեկը, ով երկար տարիներ ծառայել է այդտեղ և գիտի ադրբեջանցիների լեզուն, ասել է, որ այդ ադրբեջանցի սպան հայհոյում էր զինվորին և նախատում էր այն բանի համար, որ հերիք չի՝ կրակել չգիտի, մի հատ էլ այնպես արեց, որ հայերը իրենց միակ ռադիոն մի կրակոցով շարքից հանեցին, և որ նրանք բոլորը ոչ մի բանի պիտանի չեն, պետք է հայերից օրինակ վերցնեն, թե ինչպիսին պետք է լինել զինվորը: Եվ վերջում, իհարկե, ինչպես վայել է իսկական ադրբեջանցի սպային, մի կրակոցով գնդահակահարում է այդ զինվորին: Իսկ Արմանին խրախուսում են կոչումի բարձրացմամբ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել