Էն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մեղմ ասած, տանել չեմ կարողանում, ոչ մեկի համար գաղտնիք չի, բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ուղղակի զզվելի էր: Մի պահ թող բոլորը մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները (չնայած քաղաքական հայացք ունենալու համար նախ քաղաքականություն ա պետք ունենալ), մի կողմ դնեն դիրքորոշումներն ու էս պահին մյուս անկարեւոր բաներն ու միահամուռ թքեն արյան գույն չունեցող վճիռ կայացնողների երեսին: Ուրեմն, վերջացած հանցագործները, մարդասպանները, անչափահաս էրեխեք բռնաբարողները առողջական կամ այլ «հարգելի» պատճառներով մնան դրսում, ստորագրությամբ բաց թողնվեն, էս տղերքը 2-ից 6 տարի նստե՞ն ոստիկան քաշքշելու համար:

Հ.Գ. Էս կործանիչ տականքությունը բոյկոտեք, ոչ թե «ՆՈՅՆ» ու «ԲՋՆԻՆ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել