Քիչ առաջ հերթական միջադեպը տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում: Ակցիայի վայր ժամանեց Պարույր Հայրիկյանը՝ ԵՄ և ՀՀ դրոշներով, փոքր խմբով, ինչը ներկաների զայրույթն առաջացրեց:

Բանը հասավ քաշքշուկին և վիրավորական արտահայտություններին, ինչը ստիպեց Հայրիկյանի ու նրա կողմնակիցների հավաքել դրոշները: Այդ ընթացքում ցուցարարները պատառոտեցին ԵՄ դրոշները:
Ցուցարարներն այդ ընթացքում երկու խմբի էին բաժանվել: Մի խումբը համարում էր, որ անընդունելի է Հայրիկյանի պահվածքը, և նրանց պետք է ճամփել ակցիայի վայրից, մեկ այլ՝ առավել փոքր խումբ համարում էր, որ յուրաքանչյուր ոք կարող է ներկա լինել ակցիային, սակայն պետք է շարժվի ակցիայի նախաձեռնող խմբի հայտարարած քայլերի տրամաբանության մեջ:

Ի դեպ, ոստիկանությունը որևէ ձևով չարձագանքեց միջադեպին ու դա այն դեպքում, երբ բանը քաշքշուկին էր հասել: Ու եթե որոշ սթափ մարդիկ թեմային չմիջամտեին, չի բացառվում, որ միայն քաշքշուկով սա ավարտ չէր ունենա: Մի խոսքով… բարդակ: 
Սակագնի չեղարկում պահանջելը արդարացի ու պահանջված կարգախոս է, սակայն իրավիճակը քիչ-քիչ վերածվում է բարդակի, որովհետև հարցի լուծման ճանապարհները գնալով դառնում են անորոշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել