Newsline.am-ը գրում է.

Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ին հավանության է արժանացրել համապատասխան օրենքը, ըստ որի բոլոր ընտրված ու նշանակված, բոլոր մակարդակի պաշտոնյաները, դրանց թվում նաև կառավարության նշանակած պաշտոնյաները, բոլոր մակարդակի դատավորներն ու դատախազները պետք է պաշտոնին անցնելուց առաջ հրապարակավ երդում տան Սահմանադրության վրա։ Հաղորդում է РИА Новости-ն։

Նոր ընդունված օրենքի համաձայն՝ երդման ժամանակ, որի տեքստը բաղկացած է 70 հիերոգլիֆից, պաշտոնյաները պետք է ձախ ձեռքը դնեն Սահմանադրության վրա, իսկ աջ ձեռք սեղմած վիճակում պահեն վեր: Երդմնակալության արարողության անցկացման վայրում, տվյալ շինության պատերին պետք է կախված լինեն ազգային դրոշը կամ գերբը:

Օրենքը գործելու է 2016 թվականի հունվարի 1-ից: Չինաստանի ներկայիս Սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականի դեկտեմբերի 4-ին: Ներկայումս այդ օրը պետականորեն հաստատված է որպես Սահմանադրության օր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել