Araratnews.am-ը գրում է.
ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ՀԷՑ-ի պայմանագրին:
«Մի´կնքեք պայամանագրեր որոնք թերի են, սխալ, երբեմն էլ՝ անգրագետ: Օրինակ բերեմ՝ ՀԷՑ-ի այսօրվա իրավիճակը, որն ուղիղ հետևանքն է 2013-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրի, որով ՀէՑ-ը պարտավոր է ՋԷԿ-երից 40 դրամով էլեկտրաէներգիա գնել, այն դեպքում, երբ 3 դրամով էլէկտրաէներգիա կա: Ներկա իրավիճակի համար միայն դուք եք մեղավոր հանրապետականներ: Ձեզանից ոչ մեկի մտքով չանցա՞վ դեկտեմբրի 2-ից առաջ՝ մինչև պայմանագրի կնքումը հարցնել, թե դա ինչ անհեթեթ որոշում է»,-իր խոսքում նշեց Բագրատյանը:
Պատգամավորն ընդգծեց նաև, որ այսօր հանրապետությունը տնտեսապես ոչ մրցունակ դաշտում է հայտնվել, և այս ամենի պատճառն այն է, որ պետական պարտքն օր-օրի աճում է, իսկ բանակցությունները մեր ռազմավարական գործընկերների հետ ճիշտ ուղու վրա չեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ