Newsline.am-ը գրում է.
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ՆԱՏՕ-ի գծով իր գործընկերներին կոչ է արել քաղաքական ընդդիմադիրների հայտարարություններին չարձագանքել անցյալին բնորոշ ձևով, քանի որ անցել են «Սառը պատերազմի» ժամանակները, որ աշխարհը փոխվել է: Հայտնում է РИА Новости-ն:
Շտայնմայերը ՆԱՏՕ-ին Գերմանիայի անդամակցության 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է. «Մենք այլևս «Սառը պատերազմի» մեջ չենք: Աշխարհը փոխվել է: Միջազգային ասպարեզում հայտնվել են նոր խաղացողներ: Կան ահաբեկչությամբ զբաղվող հասարակական անձանից բխող նոր վտանգներ: «Սառը պատերազմի» նախկին բլոկները չկան, սակայն կան այդ ժամանակվա արձագանքները: Թվում է, թե դրանք վերստին կենդանանում են այսօր»:
Շտայնմայերն այդ կապակցությամբ հիշեցրել է ոչ վաղ անցյալում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, որն առնչվում էր Ռուսաստանի հրթիռային զինանոցի արդիականացմանը: Պուտինն ընդգծել էր, որ ընթացիկ տարում Ռուսաստանի միջուկային ուժերը համալրվելու են ավելի քան 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: Շտայնմայերը չի կարծում, թե Պուտինի այդ հայտարարությունը կարող է ներդրում ունենալ Եվրոպայի կայունության մեջ, և որ դա բնորոշ է «Սառը պատերազմի» ժամանակներին: