Իսկ հիմա, պարզապես, ուզում եմ ասել հետևյալը.
Սիրտս կտոր-կտոր է լինում ՀԱԿ-ի տղաներին ազատազրկման ենթարկելու պատճառով, բայց մի կողմից էլ հասկանում եմ, որ միգուցե թքած ունեք իմ սրտի վրա... էլի մեղադրելու չէ... Քաղաքական պրոցեսներն են մեղավոր... Եթե պատիվ ունենայի հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին, ապա կասեի. «Պարոնայք, Ձեր քաղաքական պրոցեսների պատճառով ստեղծել եք մի մեքենա, որը խժռում է մեզ և խժռելու է բոլորիս... Իսկ բոլորի մեջ մտնում են ԲՈԼՈՐԸ... Ինչո՞ւ եք բոլորիս աչքի առաջ խաչում ազատասեր այդ տեսակին... Ինչո՞ւ եք կոտրում նրանց ապագան, երազանքները, սերը, նոր տարին, ճերմակ ձյունը, որը շատ սիրուն է լինում Երևանում, գարունը` կանաչ... Ինչու՞... Չէ՞ որ դուք էլ ունեք զգացմունքներ... Մի հատ վեր դասեք Ձեր զգացմունքները Ձեզնից...»: Եթե պատասխանը լինի` այդպես է պետք, ապա ՀԱԿ-ի տղաներին կասեմ` ՏՂԵՐՔ, ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԲԱՆՏ... ԵՎ ԿՐԵՔ ՁԵՐ ՊԱՏԻԺԸ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ... ԴԱ ՁԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է... Իսկ ես կփորձեմ ծիծաղել և ծիծաղեցնել ...