Բաղրամյանում հավաքված մարդկանց երկու հիմնական դրույթով խաբեցին՝ հեղափոխության խոստումներով ու պողոտան լքելու դեպքում պարտության անխուսափելիության միֆով: Ու այդ երկու կետերը շահարկելով՝ ամենավերջին սրիկայությունն արեցին՝ պառակտում ու թշնամանք մտցնելով ու նաև բախում հրահրել փորձելով: Ինչպես տեսանք, հաջողվեց միայն առաջին մասով:
Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, հեղափոխություն ոչ 5000 հոգով են անում. ոչ 10.000, ոչ էլ նույնիսկ 20.000: Էդքան մարդուն ջարդելն ու ցրելը մի քանի րոպեի բան ա: Բացի դրանից, հեղափոխություն չեն անում առանց լիդերների ու գաղափարախոսության: Կարծում եմ՝ առնվազն տկարամիտ է պետք լինել, որպեսզի հերքել դա, և այդ դեպքում տրամաբանական հարց եմ ուզում տալ այն մարդկանց, ովքեր հավատացել էին հեղափոխության հնարավորությանը. ո՞ւմ հետևից էիք գնում, ո՞վքեր էին այդ լիդերները և ի՞նչ գաղափարախոսություն էին առաջարկում:
Երկրորդը: Ախր ո՞ր մի հիմարն է ասել, որ Բաղրամյանում մնալն ինքնանպատակ է, կամ էլ մեկ անգամ Բաղրամյանը լքելուց հետո այլևս անհնար կլինի վերադառնալ: Շուշանյանենք կոնկերտ առաջարկ էին անում՝ գնալ Ազատության հրապարակ, ու եթե ստացվի այնպես, որ խոստումները չկատարվեն, ու թանկացումը չկասեցվի, կրկին հավաքվել ու ազգովի փակել Բաղրամյանը, ինչը միանգամայն հնարավոր էր: Իսկ հիմա ասեք ինձ. ի՞նչը փոխվեց, բացի պառակտում ստանալուց, Բաղրամյանում հիմարներին լսելուց ու այնտեղ մնալուց:
Ու միշտ այսպես է՝ մի քանի հիմար ու բանսարկու մի բան են անում, որի տակից հազար խելոք չի կարողանում դուրս գալ...