armenAraratnews.am-ը գրում է.

Արմեն Մկրտչյանն այլևս «Ոչ թալանին» նախաձեռնության հետ որևէ կապ չունի:

Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Արմեն Մկրտչյանը:

«Խմբի հետ կապ չունեմ, որովհետև խմբի համերաշխությունը կոտրված է»,-  պարզաբանեց Արմեն Մկրտչյանը:

Ժողովուրդը, նրա կարծիքով, չպետք է գնա ինչ-որ չկայացած մանկական երազանքներ իրականացնելու:

«Տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ համաձայն են գնալու Ազատության հրապարակ, սակայն հետո պարզվեց՝ ժողովրդի մեծ մասը մնացել է Բաղրամյան պողոտայում, իսկ Սեֆիլյանի խումբն էլ փորձել է շարժումը վերցնել իր ձեռքերում, սակայն չի հաջողվել»,- մանրամասնեց Արմեն Մկրտչյանը:

Անկախ ամեն ինչից ակտիվիստը վստահեցրեց՝ եթե ժողովորդը որոշել է մնալ Բաղրամյան պողոտայում և ցանկանում է սեփական օրակարգը թելադրել, ապա իրենք ժողովրդի կողքին են: Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա, ըստ նախաձեռնության նախկին անդամի, դա անում են մարդիկ, ովքեր այս օրերի ընթացքում որևէ բանով չեն օգնել շարժմանը. ժամանակ կանցի, կրքերը կհանդարտվեն և ժողովորդն ամեն բան կգնահատի ինչպես հարկն է:

Հարցին՝ բավարարո՞ւմ է իրեն նախագահ Սերժ Սարգսյանի որոշումն Արմեն Մկրտչյանն ասաց՝ իրեն Սերժ Սարգսյանի ու իր վարչախմբի հեռանալն է բավարարում միայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել