Վաղինակի ծանր արցունքները... Հոգեկան խռովքի, խղճի ու պատասխանատվության անասելի բեռը գամել է նրան գետնին, նա ձեռքերով փակել է աչքերը` մի պահ առանձնանալու ինքն իր Աստծու հետ, կենտրոնանալու, հասկանալու, թե ինչ եղավ, ինչպես իր նվիրվածությունն ու մաքրությունը գողավարի, առնետավարի քաշքշեցին, սակարկեցին, ոտքի կոխան անել փորձեցին:
Քեզ սիրեց քեզ ծնող ազգը, մեր երիտասա՛րդ առաջնորդ, քեզ հավատաց, և քո այս զուլալ արցունքներով դու զորընդեղեցիր մեր հավատը քո պայքարին: Ե՛լ, Վաղինակ, ամեն ինչ դեռ առջևում է: «Լաց անմեղության արցունքն անդարձ... Ա՛հ, լա՛ց, որ մեծանաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել