Իսկ հիմա վերջինն ու ամենկարևորը!!! Մենք ինքներս չզգացինք, ինչպես հասարակությունը պառակտվեց հաշված ժամերի ընթացքում։ Չկա միասնականություն։ Չկա «մեր փայլուն երիտասարդությունը»։ Չկա ընդհանուր պայքար։ Կան խմբակներ և խմբավորումներ։ Ու արդեն կան տեխնոլոգիաներ։ Դուք կարող է չեք զգում, բայց կան։

Առաջարկում եմ չմոռանալ ինչի համար ենք հավաքվել, որ մենք իրար դեմ չենք պայքարում, այլ ընդհանուր մի գաղափարի։ Դեռ երեկ այն կոչվում էր «Ոչ թալանին»։ Ուզու՞մ եք ես անգամ հայավարի չանենք, իրար միս չուտենք ու փորձենք նորից միավորվել։ Հը՞։ Ի՞նչ կասեք։ Վատ բան չեմ առաջարկում։ Բարի գիշեր։ Աստված մեզ հետ։ Ու խաղաղություն բոլորիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել