Նկատեցի՞ք, թե ինչ կտրուկ փոխվեց Ազատություն ռադիոկայանի հռետորաբանությունը՝ Վաղինակ Շուշանյանի խոսալուց ու կազմակերպիչների կողմից դեպի Ազատության հրապպարակ գնալու հայտարարությունից հետո։ Քիչ է մնում իրենք էլ սկսեն ասել, որ կազմակերպիչները դավաճաններ են, դե իսկ լուսաբանության օբյեկտիվությունից հետք է չմնաց։ Ազատությանը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ Շուշանյանենց հետ ոչ ոք չի գնացել ու բոլորը մնացել են այն սադրիչների կողքին, ովքեր պառակտում մտցրեցին ցուցարարների շարքերում։ Ու դեռ ոչինչ չեղած, արդեն Ազատությունը ամեն կերպ փորձում է լարված մթնոլորտ ստեղծել։ 
Կարծում եմ սա պատահականություն չէ, ինչպես պատահականություն չէր նաևր այն, որ սադրիչների մեծ մասը ֆինանսավորվում են նույն այն կենտրոններից, որտեղից և ազատություն Ռադիոկայանը։ 
Սա այն էր, ինչից ես վախենում էի ամենից շատը, երբ ալիքը նոր էր սկսվել։ Ակնհայտ էր, որ տարբեր խառնակիչներ բաց չէին թողնելու սոցիալական ընդվզման այս ալիքը քաղաքականացնելու ու ինչ-ինչ շահերի ծառայեցնելու հնարավորությունը։ Ու հիմա զարմանալու չէ, որ տարատեսակ խառնակիչների մեջ աենաակտիվը հենց ամերիկա-արևմտյան ուղղվածություն ու ֆինանսավորում ստացող դերակատարներ են ու զարմանալի չէ, որ դրանց թվում է նաև պաշտոնապես ամերիկյան Պետական դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ռադիոկայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել