Նոր ուղիղ միացումն էի նայում Բաղրամյան պողոտայից ու անասելի նյարդայնացա, երբ սկսեցին խոսեցնել այդ Արգիշտի Կիվիրյանին։ Կանգնել ու անամոթավարի ասում է, որ կազմակերպիչ այդ փայլուն տղաները, ովքեր այս օրերին ամեն ինչ արեցին, որ ոչ մեկի գլխին մազ չծռվի ու պայքարի այս ալիքը չայլասերվի՝ Արթուր Բաղդասարյաններ դարձան։
Ամոթ չլինի հարցնել Կիվիրյանին. «Տո դու ո՞վ ես, ո՞վ դառար, որ էդ տղերքին անուն կպցնես»։ Կբացատրե՞ք, թե ինչ է արել իր ողջ կյանքով մեկ այս կերպարը, որ հիմա էլ կանգնել ու պիտակավորում է մեր պետությն պատմության ամենաախաղաղ, դրական ու արդյունավետ շարժումը։ Ու դեռ ամոթ էլ չի անում, այսքանից հետո դատարկաբանում է ինչ որ մեղավորների մասին։
Ցանկանում եմ ասել իմ կարծիքը. եթե այսօր լինի բախում ու աստված չանի, մարդիկ տուժեն արդյունքում, ապա պատասխանատվությունն առաջին հերթին կրելու են հենց Կիվիրյաններն ու կիվիրյանակերպ այլ անհասկանալի կերպարիկները, ովքեր իրենց մարգինալ կեցվածքով ամեն ինչ արեցին, որ արյունահեղություն լինի ու եթե Արթուր Բաղդասարյան ասվածն այստեղ դավաճան բառի հոմանիշն է, ապա թիվ մեկ Արթուր Բաղդասարյանը հենց Արգիշտի Կիվիրյանն ա, ում տղերքը (ու շատ իզուր), չվտարեցին իրենց շարքերից այս օրերի ընթացքում, թեևբ ունեին թե բավարար հեղինակություն, թե բավարար պատճառբեր, բայց բավական էր կես ժամ անցներ նրանց գնալուց, որպեսզի այս սադիչը սկսեր պիտակներ կպցնել նրանց՝ ինչ-ինչ դիվիդենտներ քաղելու նպատակով։