Ես ամբողջապես բաժանում եմ Շուշանյանի այս միտքը: Կիսում եմ նրա մեկնաբանությունները, որոնք ես արել եմ դեռ երեկ հոդվածի տեսքով: Այն, ինչին հասան երիտասարդները, կարևորագույն ձեռքբերում է: Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե իշխանությունները լափշա կախեցին մեր ականջներից, սխալվում են: Այո, Սերժ Սարգսյանը թայմ-աուտ վերցրեց, բայց սա ոչ թե մեր դեմ է, այլ ռուսական կայսրության, որն այս հուժկու շարժման միջոցով հասկացավ, որ Հայաստանը եթե ունի թուլակամ ու վախկոտ իշխանություններ, ապա, ի տրիտուր նրանց, ունի հզոր երիտասարդություն, որը պահում-պահպանում է ինքնիշխանությունը: Այս երիտասարդությունը դեռ շատ բաների կհասնի, դեռ հետ կվերադարձնի մեզանից տարված շատ բաներ, նաև կստիպի իշխանություններին աշխատել... Նախագահ Սերժ Սարգսյանն արեց իր ամենախոհեմ քայլը և հենվեց երիտասարդների վրա:
Ուրեմն, պետք է պայքարը ժամանակավորապես դուրս բերել հրապարակներից, պետք է ամեն ինչ անել՝ աուդիտի օբյեկտիվ անցկացման, հետագա ծրագրերը մշակելու համար:
Մի՛ խանգարեք ջահելներին, մի՛ սադրեք, մի՛ փորձեք նրանց միջոցով ինքնահաստատվել, ձեր կուսակցական խնդիրները լուծել...
Հրաշք են այս ջահելները, նախանձեցի նրանց, հպարտացա նրանցով, հիացա...
Հա, չմոռանամ, կարծեմ ոմանք էլ հիմա իրենց կիրքն իրենց մեջ կպահեն ու էլ շների նման չեն հարձակվի ինձ վրա, քանի որ ,,պատականներից,, ոմանց դհոլ լինելու ու պատվիրակված լինելու հանգամանքն էի բացահայտել...
Բաղրամյան պողոտան պիտի երկուշաբթի օրվանից դառնա բանուկ պողոտա: Նրանով արդեն քայլում է մեր ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/667766399994488?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել