middle_1435379940_4194178Արա հերիք ա... հանգստացե՛ք։ Հիմա էլ նոր ցեց ա ընկել ձեր մեջ... Երեկ վստահ էր Շուշանյանը, էսօր վստահ չի... 7 օր չի քնել, հազիվ ա խոսում... Ի՞նչ ա ձեր ուզածը։ Որ շարունակեն կանգնել, մինչև դնեն ցխե՞ն էս տղերքին, փչացնեն ու շպրտե՞ն, մենք էլ ուրախանանք ու ասենք «Սերժը վատն ա՞»։ Ի՞նչ եք հիմա ուզում, կոնկրետ հեղափոխությո՞ւն։ Էս նոր լիդերները որտեղի՞ց հայտնվեցին, ո՞ր ծակից հելան, ո՞վ եք դուք ու ինչո՞ւ ձեզ պիտի լսեն։ Դուք ձեր տներում, կաֆեներում, պառլամենտներում նստած տուն-տունիկ էիք խաղում, իսկ էս տղերքը հելան ու ոտքի կանգնեցրին ամբողջ հանրապետությունը։

Հիմա ի՞նչ եք ձեր հայությունը ցույց տալիս, ո՞ւմ եք դուք քննադատում։ Էս տղերքը ու բոլոր նրանք, ովքեր մի շաբաթ ա ասֆալտի վրա են քնում ԴԵՌ առիթ չեն տվել իրենց ինչ որ բանի մեջ կասկածելու։ Երբ կտան, ձեզ իրավունք կվերապահեք քննդատելու, ես էլ ձեզ կմիանամ, բայց  հիմա դուք ի՞նչ եք ուզում, արա՛։

Ուզում եք ասել ծախվե՞լ են։ Ուզում եք ասել իրենց առաջա՞րկ են արել։ Ուզածներդ ի՞նչ ա, որ դնեն կոտրեն, իսկ աբողջ աշխարհը վայնասուն դնի, որ վսյո տակի ՄԱՅԴԱ՞Ն էր սա։ Է՞դ եք ուզում։ Դուք չե՞ք հասկանում, որ ռուսների, ամերիկացիների համար կամ մայդան ա, կամ էլ մայդան չի։ Կարա՞ք հասկանաք։ Ինչո՞ւ եք ուզում տապալել էս պայքարը, ի՞նչ ենք կորցնում։ Կանեն աուդիտ ու չեղյալ չեն հայտարարի՝ նորից կփակենք Բաղրամյանը։ Թողեք թող գնան տուն ու քնեն։ Ու վաղվանից բոլորս միասին շարունակենք ճնշումն իշխանության վրա։ 1000 ու մի հատ հարց կա, բացի թանկացումից։ Երվանդ Զաքարյանի (G6.93) և Ռոբերտ Նազարյանի ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏ լինելը, կոռուպցիան ոլորտում և այլն։ Էդ ամենը կարելի է լուծել էսօր ոչ թե ՄԱՐԱԾ ՕԲԼԻԳԱՑԻԱ քաղաքական գործիչների հետ, այլ էս երիտասարդների։ Ի դեպ, մեզանից ա կախված, որ իրանք չփչանան, բայց ԷՍՕՐ ԻՐԱՆՑ ԶՎՅՈԶԴՆԻՆ Ա, ԹՈՂԵՔ ԹՈՂ ԶԳԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ։ Թեկուզ և փոքր։

Հ.Գ. Համաձայն եմ, էս իմ պոռթկումը նման էր Վլադիմիր Գասպարյանի «Սթափվեեեեք»-ին, բայց ուրիշ ճար չկար։ Սթափվե՛ք ))))

Աստված մեզ հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել