Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումն այսօր, ըստ ամենայնի, դադար կվերցնի և կազատի Բաղրամյան պողոտան: Այս ընթացքում շատ համեմատություններ եղան «Ոչ թալանին» նախաձեռնության և «Դեմ եմ» շարժման միջև:
Անկախ «Ոչ թալանին»-ի հետագա ճակատագրից, այս շարժումը որակապես տարբեր էր «Դեմ եմ»-ից:
«Դեմ եմ»-ը էգոիստական շարժում էր: Այդ շարժման մասնակիցների հիմնական մասը սեփական գրպանը անառիկ պահելու համար էր պայքարում: Արդյունքում այդ շարժումը տապալեց կենսաթոշակային ռեֆորմը, որը անչափ կարևոր էր և է՛ ժողովրդագրական լրջագույն խնդիրներ ունեցող Հայաստանի համար:
«Ոչ թալանին»-ը ալտրուիստական շարժում է: Առաջին գծում ոչ թե սոցիալապես անապահովներն են, որոնց ամենաշատն է(ր) հարվածելու թանկացումը, այլ մարդիկ, որոնք պայքարում են հանրության շահերի համար՝ իրենց դիտարկելով այդ հանրության մասը:



