Կարծում եմ, որ պետք է սթափ դատել, ու չսրել, ժողովուրդ: Պետք է իշխանությանը մի փոքր ժամանակ տալ, բարի կամք դրսևորել, բացել պողոտան՝ պայմանով, որ եթե հանկարծ գինը չնվազի աուդիտից հետո, նույն թափով հավաքվում ենք ու շարունակում պայքարը. որվհետև հիմա Սերժը շախմատային քայլ է կատարել, որը իր մոտ լավ է ստացվում, ու ասել է մի բան, որի դեպքում երկար պողոտայում մնալը կարող է լուրջ պառակտումների պատճառ դառնալ: Բնականաբար այդ պառակտողները նաև արհեստականորեն կներդրվեն: Ուստի կարծում եմ, որ նախաձեռնության տղեքը չպետք է այս դեպքում որոշումը թողնեն ժողովրդին, որովհետև վերջինս տաք գլխով, էմոցիոնալ որոշման կողմնակից է լինելու՝ շարունակել փակ պահել Բաղրամյանը, իսկ դա հավատացեք տանում է փակուղի, որովհետև ոստիկանությունը երկար չի սպասի: Պայքարի այն պահն է, որ պետք է կառուցողական ու սթափ դատել՝ առանց էմոցիաների, որպեսզի նախորդների պես այս շարժումը պարտություն չկրի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/829048750523566?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել