Մի հինգ անգամ նախագահականի կայքում հրապարակված Սերժ Սարգսյյանի ուղղերձը կարդացի, որպեսզի վերջնականապես համոզվեմ, որ էմոցիաներին չեմ տրվել ու ամեն ինչ ճիշտ եմ հասկացել։ Տեքստը երկար էր, էմոցիոնալ և այլն, բայց հստակ՝ առանց անորոշությունների կարևորագույն մի քանի ձևակերպուներ կային, ոորոնք թույլ են տալիս ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացուման հիմնախնդրին իշանությունները փորձել ե տալ այն առավեկագույնս հնարավոր փողզիջումային լուծումը, որն իրեք կարող են թույլ տալ ստեղծված իրավիճակում։
Ուզում եմ առանձնացնել այս ծավալուն կետի կարևորագույն կետերն ու տալ դրանց պարզաբանումն ու ըստ իս՝ սթավ եզրակացությունն այս ամենի.
1. Անց է կացվու աուդիտ ու ոչ թե made in AharonAdibekyan որակի աուդիտ, այլ միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության կացվող աուդիտ.
«Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն»։
2. Որպեսզի այդ ընկերության աշխատաքի արդյունքները հնարավորինս քիչ հարցեր առաջացնի՝ նախագահը միանգամայն հնարավոր է համարում ու նույնիսկ առաջարկում է այդ աուդիտորական պրոցեսսին ներգրավել ցուցարարների դելեգատներն.
«...եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին...»
3. Աուդիտը պատասխանելու է հետևյալ երկու ֆունդամենտալ հարցերին (մեջբերում եմ).
«• ինչքանո՞վ էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և
• սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:»
4. Ու այսքանի արժեքը կլիներ 0, հատկեպես՝ բաղրամյանում հավաքվող երիտասարդության համար, եթե նախագահականի հրապարակած ծավալուն տեքստում չլիներ հստակ լուծումը՝ ստեղծված իրավիճակում։ Մասնավորապպես, բոլորիս հետաքրքրում է կասեցվո՞ւմ է, թե՞ ոչ ու ո՞վ է վճարելու այս ամեն համար։ Ուրեմն, մինչև աուդիտի եզրահանգումը (իսկ այն չի կարող տևել մի քանի շաբաթից ավել), էլետրաէներգիայի սակագնի 6.93 դրամով թանկացումը ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵԼՈՒ է կառաբարությունը ու ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ այլ ողջ բնակչության համար ու դա անելու է իր պահուստային ֆոնդերից։ Մեջբերեմ հրապարակված տեքստի համապատասխան հատվածը.
«Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշո՛ւշտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»։
Գուցե ամանք սա համարեն հայտարարություն՝ առ ոչինչ, բայց պետք է մեկ վայրկյանով կտրվել էմոցիաներից ու դատել սթափ, իսկ սթափ դատողությունը հուշում է մեզ հետևյալը.
- Սա այն առավելագույն փոխզիջումն է, որը կարող էր իրեն թուկլ տալ նախագահը ու սա հենց նախագահի գծած սահանն է, քանզի ոչ թե Շարմազանովի հայտարարությունն է, այլ հենց Սերժ Սարգսյանինը։
- Սա գուցե վերջնական հաղթանակ չէ, բայց հաստատ պարտություն էլ չէ։Ես հակված եմ համարելու, որ պարզապես ստեղծված իրավիիճակում խայտառակ չլինելու ու փափկամոորթ չթվալու ամենաօպտիմալ տարբերակն է իշխանոությունների համար ու պարզապես ֆորմալ մի քիչ հետաձգում են հարցի վերջնական լուծումը, որպեսի ստացվի, որ իրենք ավելի պրոֆեսիոնալ ու ավելի «խորը մտածված՞ համապարփակ լուծում են տալիս այս հարցին։
- Ու վերջապես, եթե անց է կացվելու աուդիտ ու այն լինելու է ոչ միայն միջազգային, այլև վերահսկվելու է բողոքի ալիքին հավաքված ժողովրդի ներկայացուցիչների կողմից,, գուցե ոչ միայն հոսանքը չթանկանա, այլև ՀԷՑ-ը ազգայանացվի՝ ելնելով այն բացահայտումներից, որոնք ջրի երես կելնեն անկախ աուդիտի արդյունքում (իսկ որ կելեն՝ վստահ եմ)։
Մի խոսքով, պետք է ավելի սթափ ու սառնասրտորեն ընկալել այս ուղերձը, որովհետև դրանում տողատակերը ու այդ տողատակերի կողմից ընձեռնվող տեսական հնարավորություններն անչափ շատ են ու կարևոր։