Hayeli.am-ը գրում է.
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ամբիոնից հայտարարեց, որ իրենք նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը հաղթանակ չեն համարում, շարունակում են պայքարը, փակ են պահելու պողոտան, քանի որ իշխանությունները չեն ընդունել ցուցարարների եւ ոչ մի պահանջը։
Ըստ Շուշանյանի, Սերժ Սարգսյանը չի չեղարկել ՀԾԿՀ որոշումները՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ, եւ չեն խոստացել պատժել հունիսի 23-ին ապօրինություններ թույլ տված ոստիկաններին։
Լրագրողները այդ որոշումը մեկնաբանելու խնդրանքով դիմեցին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ «Դա իրենց խնդիրն է»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը, բայց միաժամանակ նշելով, որ օրենքի սահմաններում են գործելու բոլորը։ «Եթե իրենց նպատակը ազնիվ էր, կցվրվեն»։
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/article/709128
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել