Մի անգամ սովորականի պես հայրը տուն է վերադառնում աշխատանքից ու տեսնում է,որ որդին իրեն դռան հետևում սպասում է.
_ Պապ, կարող եմ քեզ մի բան հարցնել?

_ Ասա, ինչ է պատահել?
_ Պապ, դու որքան գումար ես վաստակում?
_ Քո գործը չէ... ու հետո, ինչիդ է պետք?
_ Պարզապես ուզում եմ իմանալ, ասա, պապ, դու որքան ես վաստակում մեկ ժամում?
_ Դե 500 ու ինչ?
_ Պապ, ինձ 300-ը կտաս?,_ շատ լուրջ հայացքով նայելով հորը` ասաց տղան:
_ Դու ինչ-որ հիմար խաղալիքի համար ինձնից այդքան գումար ես ուզում^ ես ամբողջ օրը աշխատում եմ,հոգնում,իսկ դու^
Տղան կամաց հեռացավ իր սենյակը ու փակեց դուռը...
Հայրը մի փոքր անց հանգստացավ ու սկսեց մտածել. Հնարավոր է,որ նա ինչ-որ կարևոր բան պետք է գնի... նա ինձնից երբեք գումար չի խնդրել... երբ հայրը մտավ սենյակ, տղան արդեն անկողնում էր...
_ Քնած ես, տղաս???
_ Ոչ, պապ, ուղղակի պառկած եմ:
_ Կարծում եմ` շատ կոպիտ խոսեցի քեզ հետ... ես ծանր օր էի ունեցել, ներիր ինձ, ահա, վերցրու գումարը, որը խնդրել էիր:
_ Ուխ, շնորհակալ եմ, պապուլ:
Հետո նա բարձրացրեց բարձն ու դրա տակից հանեց մի քանի թղթադրամ... հայրը տեսավ,որ տղան արդեն գումար ուներ ու նորից բարկացավ... տղան դրանք միացրեց ու նայեց հորը.
_ Ինչու խնդրեցիր, եթե ունեիր գումար^???
_ Որովհետև գումարս բավական չէր.... պապ, ահա, այստեղ ուղիղ 500 է... ես կարող եմ քո ժամանակից ՄԵԿ ԺԱՄ գնել??? խնդրում եմ, վաղը աշխատանքից շուտ արի, ես ուզում եմ,որ դու մեզ հետ ընթրես:

ՀԻՇԵՔ... կյանքը շատ կարճ է,որ այն ամբողջովին ծախսես աշխատանքի վրա... կա կարևոր ևս մեկ երևույթ` ԸՆՏԱՆԻՔԸ... եթե դուք վաղը չլինեք, Ձեր աշխատանքի վայրում Ձեր փոխարեն հաստատ մեկին կգտնեն,իսկ ընտանիքը չի կարող... ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր ընտանիքի կողքին♥♥♥

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել