Share, եթե համաձայն եք:

‪#‎electricyerevan‬ Հարցին մոտենամ որպես բիզնեսմեն

Ի՞նչ տեղի ունեցավ, ըստ էության: Այն, ինչ մենք ուզում էինք՝ էլեկտրաէներգիայի համար որևէ մեկը ավելի մեծ գումար չի վճարելու: Սա հաղթանակ է: Այն, որ կառավարությունն է վճարելու՝ այնքան էլ ինձ չի հետաքրքրում, որովհետև ինչպես երկու օր առաջ միաբերան պնդում էին վարչապետն ու էներգետիկայի նախարարը՝ բյուջեում ազատ միջոց չկա:

Իսկ իրականում ես ուզում եմ մեջ բերել երեկ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հայտարարությունից մի հատված՝ համաձայն որի ռուսները ՀՀ փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով: Սա նշանակում է, որ վճարում են ռուսները, ոչ թե մենք:

Ես կարծում եմ, որ անչափ խելամիտ կլիներ ֆիքսել հաղթանակը փողոցում և պայքարը հետևողականորեն շարունակել մասնագիտական դաշտում: Այդ դեպքում, ես պատրաստ եմ իմ խելքն ու գիտելիքները ներդնել հաջորդ փուլերում ևս: Պայքարը փողոցում շարունակելը, ըստ իս, նշանակում է, որ այն բոլոր հայտարարությունները, որ պայքարը քաղաքական չէ, սուտ էին: Այն նաև հղի է ամենաանցանկալի հետևանքներով, և ես դրան մաս չեմ կազմի:

Շնորհակալություն եմ հայտնում կնոջս Mariam Harutyunyan-ին, երեք երեխաներիս, բոլոր ընկերներիս և գործընկերներիս, ովքեր ինձ զորակցել են պայքարի այս փուլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել