Համոզված եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո լինելու են ընդվզողներ, բնականաբար այդպես էլ պիտի լիներ: Հիմա էլ համացանցով տարածվում է այն տեսակետը թե կառավարությունը ի՞նչ միջոցներով է փակելու այդ գումարը: Ժողովուրդ ջան խոսքը մի քանի ամսվա մասին է,ոչ թե ընդմիշտ՝ մինչև հայտնաբերվեն խախտումները, իսկ մի երկու ամսվա սուբսիդավորվող գումարն ինձ չի թվում այդքան մեծ լինի: Խախտումները հայտնաբերելուց հետո բնականաբար կպատժվեն և հետ կվերադարձվի: Իսկ եթե խախտում «չհայտնաբերվեց», ինձ թվում է դժվար չէ նորից համախմբվելը, եթե ձգձգեցին մինչև ձմեռ, ապա... Ժողովուրդ դուք ցրտից, սառույցից ձյունից վախենու՞մ եք, ես համոզված եմ որ ոչ:
Հ.Գ. Հուսով եմ վաղվանից որոշ գրանտակերներ չեն փորձելու հարամել աշխարհի ամենակատարյալ ակցիաներից մեկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել