Hayeli.am-ը գրում է.
Հարցազրույց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:
-Արդեն մեկ շաբաթ է Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընդվզող ցուցարարները չեն նախահանջում: Ինչ է մտածում իշխանությունն այս առիթով, նրանք կարծես «ոչ» ասացին Կառավարության երեկվա որոշմանը, համաձայն որի 2000 դրամով կսուբսիդավորվեն նպաստառու ընտանիքները, իսկ սակագնը չի փոխվի:
-Կարծում եմ, որ Կառավարությունը, ՀՀ նախագահը հնարավորության սահմաններում փորձում են բացը կամ լրացնել, կամ ինչ որ միջոցներ գտնել: Բոլոր դեպքերում հարցը դեռեւս սպառված չէ եւ նախագահի գալուց հետո քննարկումներ կլինեն ու հնարավորությա սահմաններում միջոցներ կձեռնարկվեն:Թե կոնկրետ ինչպես, այդ մասին կարող է միայն երկրի նախագահն ասել:
Կառավարությունը իր խոսքն ասել է երեկ, եթե գործադիրի հաշվարկները այդքան են թույլ տալիս, իսկ որոշումն էլ չեք պատրաստվում կասեցնել, ի՞նչ ելք եք պատկերացնում:
-Վարչապետն ասաց այն, ինչ որ կառավարության միջոցների սահմանում է, ինչ ինքը հնարավորություն ունի անելու: Թե ինչ ֆինանսական նոր ռեսուրսներ կարող են առաջ գալ, ես չգիտեմ, չեմ կարող ասել: Նախագահը կգա ես մտածում եմ, որ անպայման հանդիպում կլինի նրա եւ ակտիվիստների մեջ եւ կբացատրվի, թե ինչ հնարավորությու ունի երկիրը, թե ինչ վերջնական արդյունք կլինի, չեմ կարող ասել, բայց որ երկրի նախագահն ու վարչապետը շահագրռված են, դա միանշանակ է:
-Դուք այնպես եք խոսում, կարծես երկիրը այլ միջոցներ ունի, բայց Հովիկ Աբրահամյանը ժլատ գտնվեց:
-Խնդիրը ժլատության խնդիրը չէ, վարչապետն ասա այն, ինչ կառավարության սահմաններում է:
-Փաստորեն անիրական չեն այն խոսակցությունները, որ այս ամենը նաեւ Հովիկ Աբրահամյանի դեմ է ուղղված, նրանից իշխանությունն ուզում է ազատվել, իսկ Սերժ Սարգսյանն էլ «սիրուն չի»-ի հերթական արարն է ցուցադրելու:
-Ես լսել եմ այդ խոսակցությունները եւ բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը, քանի որ հավաքված երիտասարդներն իրենք նախեւառաջ չեն քաղաքականացնում հարցը:Նրանց պահվածքը գալիս է վկայելու, որ հենց սկզբից ծնված խոսակցությունները, որ այս ակցիան արվում է Ռուսաստանի դեմ, իրականությանը չեն համապատասխանում: Ինչ խսք կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից, բայց երիտասարդները՝ ակտիվիստները, հեռու են մնում քաղաքական դաշտից:
-Ձեր կուսակցական ընկերներից շատերը հասցրել են հայտարարել, որ նոր «մայդան»- ենք ականատես լինելու:
-Առաջին երկու օրերի ռուսական ու արեւմտյան մամուլի անդրադարձը՝ հայաստանյան իրադարձություններին, սոսկ ենթադրություններ են, որովհետեւ հաջորդ օրերին նախաձեռնողները, կրկնում եմ՝ ապացուցեին, որ իրենք հեռու են քաղաքականությունից:Այն, ինչ այսօր կատարվում է, ես դրա մեջ շատ դրական լիցքեր եմ տեսնում, եթե այդպես էլ ավարտվի, ուրեմն մենք մեր պետության ու պետականության պրոպագանդայի համար մեծ բան արած կլինենք:
Ինչո՞ւ եք ՀԿ-ականներդ այդքան ոգեւորված այս ակցիայով, ինչը կարելի է աննախադեպ համարել: Խոսվում է նաեւ այդ մասին, որ այս ամենը ձեռնտու է իշխանություններին, այլապես կարող էին հանգիստ ցրել սակավաթիվ բազմությանը, որը Բաղրամյանում կանգնում է օրվա որոշակի ժամերի:
-Ես ոգեւերված եմ մինչ օրս տեղի ունեցածից ելնելով:Այնտեղ ջահել մասսա է, իհարկե, կան պրովակատորներ, բայց մեր երիտասարդներն են: Ձեռնտու է ոչ միայն իշխանություններին, այլեւ ակտիվիստներին, Ձեզ դու կգա՞ր, որ բախում լիներ, արյուն թափեր: