Araratnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն նշել ենք, այսօր Սերժ Սարգսյանը Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ նշել է, որ երեկ ինքն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ անդրադարձել են էլէներգիայի սակագնի բարձրացման որոշումից հետո հազարավոր քաղաքացիների արդարացի բողոքին ու պահանջներին: Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հանդես է եկել բավականին երկար հայտարարությամբ, որի հիմնական մեխը այն է, որ վերջ ի վերջո նախագահը և վարչապետը ականջալուր են եղել արդեն օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում երթ, նստացույց անող ցուցարարների պահանջներին և խնդրին լուծում են տվել՝ հայտարարելով, որ Կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Այսինքն հասարակ քաղաքացին իր գրպանից չի վճարի ոչ մի դրամ ավելի, ինչը և ցուցացարների պահանջն էր: