Newsbook.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է` չնայած այն բանին, որ հակառակորդն այս գիշեր տարբեր ուղղություններով կրակ է բացել:
NewsBook-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Առավել մեծաքանակ կրակոցներ հնչել են Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը:
Նյութի աղբյուր՝ http://news-book.am/?p=60480%2Fhakarakordn+ays+gisher+tarbervo%D6%82xxutyunerov+krak+e+bacel+arcrun+hovhanisyan&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել