Ինչ զարգացումներ կլինեն հետայսու, այս պահին փոքր-ինչ դժվար է ասելը, այս պահի համար ֆիքսենք.
Հայաստանում այս օրերին տեղի ունեցող աննախադեպ էր.
ա)Ի տարբերություն ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի ահավոր ագրեսիվ միտինգների՝ այս միտինգներն ահավոր բարի ու խաղաղ աուրա ունեն:
Դրանք բարիացնում են մթնոլորտը, բոլորիս:
բ)Տեղի էր ունենում սերնդափոխություն, ինչն այս պահին անչափ կարևոր է այս երկրի համար, եթե չասենք` ամենակարևորն է:
գ)Ոստիկանությունը հազար դարե ու միտինգե ի վեր մեզանում առաջին անգամ ներողություն խնդրեց ժողովրդից` առաջին օրը թույլ տված սխալների համար` հաջորդական օրերին փորձելով դրանք խիստ բարեխիղճ սրբագրել ու դասդասել. այս օրերին Օսիպյանը, «մոտերքում» շրջող Զորավար Վովան (ճ) դարձել էին միտինգների, ջահելների դրական աուրայի մի մասնիկը:
Հ.Գ. Ու հիմա սակագնից և ամեն ինչից վեր ու կարևոր մի բան ունենք անելու.
-Չկորցնել այն դրականը, որը ձեռք բերեցինք այս օրերին..
Բարիկադների երկու կողմում եղող մեր ընդհանուր մարմինն ու… ոգին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել