Հայրենասիրության հիմքում ընկած ա նույն երկրի հասարակ քաղաքացին: Հայրենասիրություն ասելով մշտապես պետք է հասկանալ մարդու, անհատի իրավունքների պաշտպանությունն ու առաջնայնությունը ամեն ինչից, որովհետև մեր պետության, պետականության, պատմության հիմքում ընկած է մարդը: Այն գաղափարները, որոնցով այսօր մենք շարժվում ենք, մարդու, քաղաքացու մտքի արգասիք են, Արարատը սուրբ է, որովհետև հայ մարդն է այդ հատկանշով օժտել այդ լեռանը և այլն: Այնպես որ ինչպես միշտ, այնպես էլ հիմա հայրենասեր մարդը նա է ու կլինի, ով պայքարում է քաղաքացու իրավունքների համար (իր հնարավորության սահմաններում), ստեղծում է բարեկեցիկ կյանք այդ մարդու համար, բարելավում նրա կենցաղն ու մթնոլորտը: Այս ամենից զատ՝ պետք է հայրենասեր մարդը իմանա իր պատմությունը` բոլոր մանրամասներով, ազգի հերոսներին ու գաղափարական հենքը ստեղծողներին:


Իմիջիայլոց, ես այն մարդկանցից չեմ, որ առանձնանում են այս հատկանիշներով, բայց դեռևս ժամանակ ունեմ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել