ՍՑԵՆԱՐ #1 - ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ/ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ
(ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԻՆ) Կառավարությունը ռուսական դեսպանության հետ համատեղ հրավիրում է միջազգային աուդիտ իրականացնող ընկերություն, ՀԷՑ-ում խախտումների համար դատվում են նրանք, ովքեր պետք է դատվեն, ընկերությունը ռեստրուկտուրիզացվում է։ Վարձը կամ չի թանկացվում, կամ թանկացվում է՝ հաշվի առնելով նախկին ղեկավարության բացթողումները։ Ցույցը դադարում է, բոլորը երջանիկ են՝ հույսով, որ մոտակա տարիներին ավել թանկացում չի լինելու, քանի որ իրականացվում է վերահսկողություն։

ՍՑԵՆԱՐ #2 - ՍՊԱՌԻՉ, ՀՈԳՆԵՑՈՒՑԻՉ ։Ճ
(ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ) Ցույցի մասնակիցները հոգնում, գնում են տներով։ Վճարները մնում են բարձր։

ՍՑԵՆԱՐ #3 - ՄԱՅԴԱՆ
[ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԻՆ] Վճարները չեն նվազեցվում, ցույցը վերաճում է բախումների ու մտնում է երկարաժամկետ ուղի։ Երկրում սկսվում է Թվիթերում հիմա Ուկրաինայի օգտատերերի կողմից փառաբանվող Մայդանը։

#3.1 ՄԱՅԴԱՆ ԵՎՐԱԴԵԼՅՈՒՔՍ
(ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՑԱԾՐ) Նախագահը հրաժարական է տալիս։ Առաջ են գալիս տասնյակ քաղաքական գործիչներ, ովքեր ներակայացնում են իրենց թեկանածությունն արտահերթ ընտրություններում. մի մասին ֆինանսավորում է ռուսական կառավարությունը, մյուսին՝ եվրոպական ու ԱՄՆ կառավարությունները։ Ամենայն հավանականությամբ, հաղթում է արևմտյան ֆինանսավորվող կողմը։

#3.1.1 ՄԱՅԴԱՆ ԵՎՐԱԴԵԼՅՈՒՔՍ + ԲՈՆՈՒՍ
(ՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՐԴԱՑՈՒՄ). Ռուսաստանը հայտարարում է, թե շատ սխալ է իրեն պահել, փոշմանում է Հայաստանում ենթակառուցվածքների նկատմամբ նման մեծ ազդեցություն ձեռք բերելու համար։ Վաճառում է իր բաժնետոմսերը ՀԷՑ-ում։ Վաճառում է «Գազպրոմ Արմենիան»։ Սահմանում է Հայաստանի համար գազի գին՝ նույնը, ինչ սահմանված է Ուկրաինայի համար, ինչից հետո Հայաստանում զանգվածային բոլորը հրաժարվում են գազի օգտագործումից։ Հոսանքը, որի գնագոյացման մեջ զգալի է գազի ազդեցությունը, հավանաբար թանկանում է նույնպես։ Ու ամենակարևորը՝ Ռուսաստանը հայտարարում է, որ նախընտրում է Հայաստանում ռազմաբազա չունենալ, իմաստ չի տեսնում, քանի որ կա հնարավորություն տեղափոխել բազան ընդամենը 200 կմ հյուսիս՝ դեպի Օսիա՝ Հյուսիսային կամ Հարավային։ Բազայի դուրս բերելը տևում է մինչև երկու ամիս։ Դուրս են բերվում Հայաստանում տեղակայված S-300-ները, այլ հակաօդային պաշտպանության միջոցներ։ Դուրս գալուց հետո Թուրքիայի օդուժին ոչինչ չի խանգարում ռմբակոծել Հայաստանի խոշորագույն ռազմաբազաները՝ պնդելով, թե իր տեղեկություններով՝ այնտեղ պատրաստում էին քուրդ անջատողականների։ Հայաստանը բողոքում է, դիմում է ՄԱԿ-ին։ ՄԱԿ-ն ամիսներ անց կայացնում է վճիռ, որ Թուրքիան անօրեն է գործել։ Թուրքիան ներողություն է խնդրում։ Հետ է քաշում իր զորքերը։ Հայաստանը չունի օդուժ։ Մինչ ՄԱԿ-ի վճիռը Նախիջևանից ու Արցախից միաժամանակ Ադրբեջանը հարձակման է անցնում։ Երկու շաբաթվա ընթացքում Հայաստանը կորցնում է վերահսկողությունն Արցախի ու Սյունիքի շրջանում՝ հայտնվելով այսօրվա Ադրբեջանի կարգավիճակում՝ ամեն տեղ գոչելով, թե իր տարածքն օկուպացիայի տակ է։
Հայաստանում իշխում է որևէ նոր նախագահ՝ մի շարք նոր պաշտոնյաներով։ Պետական համակարգում շարունակում են աշխատել նույն մարդիկ՝ հազվագյուտ լավ մասնագետներով։ Ժողովուրդը նորից փողոցներում է։ Այս անգամ պահանջում է վերականգնել հոսանքի մատակարարումը, գազի գինն էժանացնել ու հետ գրավել Սյունիքը ու Արցախը։ Նոր նախագահը ստանում է գումարային օգնություն Արևմուտքից, անցկացնում է մի շարք կառավարական բարեփոխումներ։

#3.2 ՄԱՅԴԱՆ ՏՈՏԱԼԻՏԱՐ
Բախումների արդյունքում ոչ ոք հրաժարական չի տալիս։ Գործում են ուժայինները, մարդիկ են մահանում, հարյուրավոր մարդիկ բանտարկվում են անկախ միջազգային ճնշմանը։ Ուժով ցույցերը դադարում են։ Հայաստանին ոչնչացնում են միջազգային իրավապաշտպանները, ինչպես այսօր ոչնչացնում են Ադրբեջանին։ Առաջ են գալիս պատժամիջոցներ, ինչի արդյունքում տնտեսությունը դանդաղում է, ընկնում են տնտեսական ճգնաժամի մեջ։ Հետևանքներն անկանխատեսելի են։

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ՍՑԵՆԱՐ 3-ԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
* Ցույցի մասնակիցների շրջանում առաջնորդների ընտրություն
* Պահանջների ստույգ ձևակերպում ու բանակցություններ ՀՀ կառավարության, ՌԴ դեսպանատան, ՀԷՑ-ի, իր ռուսական մայր ընկերության՝ միջազգային անկախ աուդիտի ներգրավման անպայման պահանջով։
* Աուդիտի արդյունքում հնարավոր քրեական գործերի սկսում, ծանոթ/անծանոթ/մեղք/բարեկամ/ընկեր ձևակերպումներից բացակայություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել